Իրանն անսպասելի կերպով փոխեց իր դիրքորոշումը միջուկային խնդրի վերաբերյալ

PanARMENIAN.Net -
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սեփական ուրանը հարստացման ուղարկել արտասահման, ինչպես դա առաջարկում է ՄԱԳԱՏԷ-ն:



Իրանի ղեկավարության կողմից դա նմանատիպ առաջին հայտարարությունն է: Սակայն, հայտնի չէ թե իր ուրանի որ մասն է Թեհրանը պատրաստ տրամադրել հարստացման համար: ՄԱԳԱՏԷ-ի ծրագիրը նախատեսում է, որ այն կկազմի 70%:



Հարստացված ուրանն օգտագործվում է միջուկային ռեակտորներում: Համաշխարհային հանրությունը ձգտում է վերահսկել Իրանի միջուկային մշակումները, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով:





Միջուկային ատոմային էներգիայի միջազգային գործակալություն-ը (ՄԱԳԱՏԷ) միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման ոլորտում առաջատար համաշխարհային գիտահետազոտական համագործակցության համաժողով է: ՄԱԳԱՏԷ-ն ստեղծվել է 1957 թ-ն` ՄԱԿ-ի շրջանակներում, որպես ինքնուրույն կազմակերպություն: Այդ միջազգային մարմինը վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտը: Ներկայումս կազմակերպությունը գլխավորում է ճապոնացի դիվանագետ Յուկիո Ամանոն:



Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:



Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:



2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---