ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը ժամանում է Երեւան

PanARMENIAN.Net -
Փետրվարի 4-5-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը կգտնվի Կովկասում: Հայաստանում նա կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային խնդիրները եւ հայ-ամերիկյան հարաբերությունները: Ջեյմս Ստեյնբերգը կայցելի նաեւ Վրաստան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի եւ վրաց ընդդիմության ներկայացուցիչների հետ:



Այնուհետեւ դիվանագետը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա Ստեյնբերգի հանդիպումը Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:



Մյունխենի կոնֆերանսի աշխատանքին կմասնակցի 300 մարդ ավելի քան 50 երկրներից:



Իրենց մասնակցությունը միջոցառմանը հաստատել են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես նաեւ շուրջ 50 նախարարներ աշխարհի տարբեր երկրներից: Ռուսաստանը կներկայացնի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:



Անվտանգության քաղաքականության գծով Մյունխենի կոնֆերանսը Իր գոյության ընթացքում Անվտանգության քաղաքականության գծով Մյունխենի կոնֆերանսը վերածվեց ակտուալ քաղաքական եւ քաղաքական-տնտեսական հարցերի կարգավորման կարեւոր համաժողովի: Մյունխենի կոնֆերանսը 1962թ. ի վեր բարձրաստիճան քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների եւ փորձագետների հանդիպման ամենամյա վայր է: Դա աշխարհի կարեւորագույն ոչ պաշտոնական համաժողովներից մեկն է, որտեղ քննարկվում են ակտուալ քաղաքական խնդիրներ, որոնք առնչվում են ուժերի հարաբերակցությանը միջազգային հարաբերություններում, միջազգային իրավունքի եւ ժողովրդավարական աշխարհակարգի համակարգի ամրապնդմանը:



Առաջին 30 տարիներին կոնֆերանսի մասնակիցները ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ու քաղաքական առաջնորդներն էին, քաղաքագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները: 1990-ականների սկզբից կոնֆերանսի պատվիրակությունների կազմը աստիճանաբար համալրեցին ՌԴ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցիչները: 1998թ. համաժողովը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը ԳԴՀ պաշտպանության նախարարության բյուջեից:



Մինչեւ 1998թ. Մյունխենի կոնֆերանսի հիմնադիրը, կազմակերպիչն ու անփոփոխ ղեկավարն եղել է գերմանացի հրատարակիչ Էվալդ-Հանյրիխ ֆոն Կլյաստը: 1999-2008թթ. այդ դերը կատարում էր Գերմանիայի կանցլերի նախկին խորհրդական Հորսթ Տելչիկը: Իսկ 2009թ. կոնֆերանսը կգլխավորի գերմանացի իրավապաշտպան եւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ԳԴՀ նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---