Սելահադդին Դեմիրթաշն ընտրվել է նոր քրդամետ կուսակցության նախագահ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 1-ին տեղի է ունեցել կուսակցության առաջին համագումարը, որին շուրջ 450 մարդ էր ներկա:

Սելահադդին Դեմիրթաշն ընտրվել է նոր քրդամետ «Հաշտեցում եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, Գյուլթեն Քիշնակն ընտրվել է համանախագահի պաշտոնում: «Հաշտեցում եւ ժողովրդավարություն» կուսակցությունը (BDP) ձեւավորվեց 2008թ. սկզբին, այն բանից հետո, երբ դատարանը մեղադրանքներ ներկայացրեց «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության դեմ, հաղորդում է «Հյուրիեթը»:



«Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը» քրդական քաղաքական կուսակցություն է Թուրքիայում: Այն հանդես է գալիս որպես սոցիալ-ժողովրդավարական եւ դիտորդի կարգավիճակ ունի Սոցինտերնում: Հանդիսանում է Թուրքիայի ժողովրդավարական ժողովրդական կուսակցության հետնորդը, հիմնվել է 2005թ. DEHAP եւ Ժողովրդավարական հասարակության շարժման առաջնորդներ Լեյլա Զանի եւ Օրհան Դողանի կողմից: Այսօր կուսակցության առաջնորդն է Ահմեդ Թյուրքը: 2009թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ՍԴ-ն որոշել է կասեցնել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեությունը: Փակման պաշտոնական պատճառը կապն է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ինչպես նաեւ այն փաստը, թե, իբր, այդ կուսակցության գործունեությունն ուղղված է միասնական պետության ամբողջականության դեմ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---