ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼԸ

PanARMENIAN.Net - Գրեթե ամբողջ Թբիլիսի քաղաքը էլեկտրաէներգիայով մատակարարող` Գարդաբանիի 10-րդ էներգաբլոկում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն երկրի էներգահամակարգում մտցրել է արտակարգ դրություն: Երկրի ղեկավարը այղ վթարը անվանել է ողբերգություն երկրի համար: Շեւարնաձեն չի բացառում, որ պայթյունը կարող էր դիվերսիայի արդյունք լինել, թեեւ, նրա խոսքերով, մասնագետները ավելի շատ հավանական են համարում, որ աղետի պատճառ են դարձել տեխնոլոգիական ռեժիմի խախատումները: Տեղի ունեցածի կապակցությամբ որոշում է ընդունվել Հայաստանից եւ Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---