ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՆՎԱՆՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՐԴ21 դեկտեմբերի 2001 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-2001» ազգային մրցանակի տիտղոսակիր է դարձել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանը արժանացել է այդ մրցանակին քաղաքական գործունեության ոլորտում «Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ամրացման գործում նշանակալից ներդրման համար»: «Արմինֆո» գործակալության տվյալներով, քաղաքականության ոլորտում տիտղոսակիրների ցուցակում են եւս երեք անձ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոն եւ ՌԴ Պետդումայի բյուջեի Կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Ռուսական կենսագրական ինստիտուտը հիմնադրվել է 1993 թվականին քաղաքական էլիտայի ուսումնասիրության նպատակով: Յուրաքնչյուր տարի Ինստիտուտը որոշում է լավագույններին «Տարվա մարդ» եւ «Տարվա լավագույն նահանգապետներ» նոմինացիաներում, ինչպես նաեւ պարգեւատրում է Արծաթե խաչով ու «Տարվա մարդ» դիպլոմով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |