ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵՏՑԻՆԵՐԻ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն հանդես եկավ նախաձեռնությամբ` հետաձգել թուրք մեսխետցիների վերաբնակեցման մասին օրենքի կիրառումը: Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի առջեւ Վրաստանի հանձն առած պարտավորությունների համապատասխան, վերաբնակեցումը պետք է սկսվի 2002 թվականին եւ ավարտվի 2012 թվականին: Ըստ «Ազգ» թերթի տեղեկությունների` Ելենա Թեւդորաձեն առաջարկել է Եվրախորհրդի մանիտորինգի խմբին, որը կժամանի Թբիլիսի հունվարին, ծանոթանալ Սամցխե-Ջավախեթիում տիրող իրավիճակին, որտեղ բնակվող հայերը դեմ են մեսխեթցիների վերաբնակեցմանը: «Վրաստանը չպետք է վախենա խոստովանել Եվրախորհրդին, որ չնայած թուրք մեսխեթցիների վերաբնակեցման վերաբերյալ հանձն առած պարտավորությունները ուժի մեջ են, խնդրի լուծումն անհրաժեշտ է հետաձգել, քանզի Վրաստանի խնդիրներն առայժմ լուծված չեն»,- հայտնել է Ե. Թեւդորաձեն: Պատգամավորի խոսքերով` ներքին խնդիրներից ամենաառաջնայինը Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է, Աբխազիայից եւ Օսեթիայից փախստականների վերադարձն է մշտական բնակության վայրեր եւ տնտեսության ամրացումը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---