Լիբանանի տեղեկատվական դաշտը` ապատեղեկատվության հերթական հարթակ է Բաքվի համար

PanARMENIAN.Net -
Լիբանանի տեղեկատվական դաշտը հարթակ է դարձել տեղեկատվական պատերազմների համար, իսկ ավելի ճիշտ, ի պատասխան Լիբանանի հայկական կառույցների տեղեկատվության ադրբեջանական ուժերը հանդես են գալիս ապատեղեկատվությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Լիբանանի Հանրապետության ԱԳ նախարար Ալի Շամին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Լիբանանը զորակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նախարարի այս հայտարարությանը հետեւեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ նախարարի հետ, որի մասին թողարկված լրատվությունը ասում էր, որ Լիբանանի ԱԳ նախարարը հաստատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Լիբանանի վերաբերմունքը չի փոխվել եւ, որ Լիբանանը երկու պետությունների հետ ունի դիվանագիտական եւ սերտ հարաբերություններ:



«Այնուհետեւ մամլո հաղորդագրությամբ հանդես եկավ Դաշնակցության Լիբանանի կառույցը, որտեղ հստակ բացատրություններ էր պահանջում լիբանանի ԱԳ նախարարից: Ավելի ուշ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը դեմ ելնելով Դաշնակցության հայտարարությանը, նորից ներկայացրեց Բաքվի արդեն դասական դարձաց մոտեցումները եւ ղարաբաղյան հակամարտության մասին տարածեց ապատեղեկատվություն»,-ասել է Քանդահարյանը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---