Ադրբեջանի ԶԼՄ-երը կոչ են արել կոտրել Xocali.net կայքէջը

PanARMENIAN.Net - Xocali.net կայքէջը (www.xocali.net), որը պատրաստել էր «Այլատյացության կանխման նախաձեռնություն»-ը, հակազդեցություն է առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դիվանագիտական շրջանակներում: Այս մասին տեղի ունեցած տեղեկատվական անվտանգությանը վերաբերող մամլո ասուլիսի ժամանակ ասել է նախագծի հեղինակ Սամվել Մարտիրոսյանը:

Փետրվարի 26-ին Չեխիայի Լիդիցե քաղաքում միջոցառում էր կազմակերպվել` նվիրված Խոջալուում զոհվածների հիշատակին: Ինչպես սպասվում էր, երեկոյին պետք է մասնակցեր Չեխիայի մշակույթի նախարարը, սակայն հայ դիվանագետների միջամտությունից հետո, ովքեր ներկայացրել են կայքէջում տեղադրված իրական փաստերը, նախարարը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը, իսկ քաղաքապետը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի հուշ երեկոյի ընթացքում հակահայկական արտահայտություններ հնչեն:

«Այլատյացության կանխման նախաձեռնությունը» ոչ կառավարական կազմակերպության խորհրդի անդամի խոսքերի համաձայն, Ադրբեջանը ծրագրել էր արտասահմանում մեծածավալ հակահայկական բողոքի ցույցեր անցկացնել: «Սակայն նրանց գործողությունները չունեցան այն արձագանքը, ինչ որ սպասում էր ադրբեջանական քարոզչությունը», - ասել է Արմինե Ադիբեկյանը:

Փորձագետների խոսքերի համաձայն, նենգափոխումները ստիպել են ադրբեջանական կողմին նյարդայնանալ: «Նորությունների Vesti.az կայքէջը հոդված է տպագրել, որով հակերներին կոչ է անում կոտրել կայքէջը: Ինչպես ողջ աշխարհում, Ադրբեջանում եւս կայքէջ կոտրելը քրեական հանցագործություն է համարվում: Ադրբեջանի լրատվամիջոցները կոչ են անում քրեական հանցագործություն կատարել», - գտնում է Սամվել Մարտիրոսյանը:

Xocali.net կայքէջում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, ապացուցվում են Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի քարոզչության կիրառած նենգափոխումներն եւ կեղծիքները: Նախագծի փորձագետները հայտնաբերել են Թուրքիայում, Սրեբրենիցայում (Բոսնիա եւ Հերցոգովինա) եւ այլ վայրերում զոհված մոտավորապես 20 քրդերի լուսանկարներ, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես 1992 թ. փետրվարի 26-ին Աղդամի իրադարձությունների` Խոջալու բնակավայրի զոհեր:

Արդեն պատրաստ են կայքէջի ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն եւ գերմաներեն տարբերակները, իսկ հետագայում գործողության մեջ կմտնի նաեւ ֆրանսերեն ու պարսկերեն տարբերակները: Նախագծին աջակցում են Openarmenia.com ֆորումի այցելուները եւ ՀՀ նախագահի աշխատակազմին կից լրատվության ու հասարակության հետ կապերի կենտրոնը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---