Ղազախստանը զբաղվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստմամբ

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին Ադրբեջանը դիվանագիտական ու խորհրդարանական ուղիներով կրկնապատկել է իր ջանքերը հակահայկական քարոզչության տարածման ոլորտում: Բաքուն չի խնայում ոչ մարդկային, ոչ ֆինանսական ռեսուրները, վատաբանելու համար Հայաստանին միջազգային ասպարեզում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը: «Նման վարքագծով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ իրականում նա պատրաստ չէ փոխզիջման գնալ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում»,-ասել է պատվիրակությունը:

Այս համատեքստում հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Խաչիկ Հարությունյանը կարեւորել է ԵԱՀԿ անդամ երկրների կողմից հակամարտությունների լուծման առաջընթացն ու ուժի չկիրառման մասին բանաձեւի ընդունումը ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Ինչպես ասել է Խ.Հարությունյանը, այս բանաձեւում դրույթներ կան փակ սահմանի եւ ինքնորոշման իրավունքնի մասին: «Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի Օսլոյում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունվի այդ բանաձեւը»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ Օսլոյում ԵԱՀԿ ԽՎ նախագահը հանդես կգա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին զեկույցով, որը հիմնված կլինի Ժոաո Սոարեշի Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի արդյունքների վրա:

Իր հերթին Արամ Սաֆարյանը, գնահատելով Ղազախստանի նախագահության դերը ԵԱՀԿ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է, որ պաշտոնական Աստանան անհրաժեշտ ռեսուրսներ ունի այդ խնդրի վրա ազդելու համար: «Այժմ քննարկվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում հանդիպման հնարավորությունը»»-հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:

Արամ Սաֆարյանն ընդգծել է նաեւ, որ ըստ նրա, Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի եւ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի խախտումները հենց այդ մասին են վկայում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---