Բեյրութում հարգել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարատ» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:

Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքներում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների եւ էթնիկ զտումների մասին:

Միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, հայկական կառույցների ղեկավարներ, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---