Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանության առջեւ

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին` Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որին մասնակցում էին մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ցուցարարների ձեռքում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում եւ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---