«Հայբուսակ» համալսարանում ուսանող օտարերկրացիները պետք է տեղափոխվեն ԵՊԲՀ

«Հայբուսակ» համալսարանում ուսանող օտարերկրացիները պետք է տեղափոխվեն ԵՊԲՀ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է «Հայսուսակ» համալսարանում ուսումնառություն անցնող Հնդկաստանի, Լիբանանի, Իրանի քաղաքացիներին ու տեղեկացրել, որ նախարարությունը շահագրգռված է օտարերկրյա քաղաքացիների ուսումնառությունը Հայաստանում կազմակերպելու հարցում, սակայն այն ինքնանպատակ չէ, — անհրաժեշտ է ապահովել չափորոշիչներին համապատասխան կրթության որակ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում Հնդկաստանի դեսպանը Աջալ-Կումար Մալիորան։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, տեղեկեցնելով այս մասին նաեւ հիշեցնում է, որ «Հայբուսակ» համալսարանը երկու անգամ դիմել է նախարարություն` անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման թույլտվություն ստանալու համար եւ երկու անգամ էլ մերժում ստացել։ Մերժումը հիմնված է տվյալ բուհում կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների վրա, համաձայն որոնց «Հայսուբկի» ներկայացրած ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշչին։

«Հայբուսակ համալսարանը պարտավոր էր ձեզ հեռացնել, — 11 ուսանող արդեն հեռացվել է, իսկ եթե դուք դեռ—ս հեռացված չեք, դա նախարարի հրամանի խախտում է», - ընդգծել է Արմեն Աշոտյանը ուսանողների հետ հադիպման ընթացքում եւ մատնանշել երեք ելք իրավիճաից՝ առաջինը. տեղափոխվել ԵՊԲՀ, որն այսօր օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող միակ բժշկական բարձագույն ուսումնական հաստատությունն է հանրապետությունում (ուսանողների տեղափոխման ժամկետը երկարաձգվել է մինչ— մարտի 12-ը)խ երկրորդ. երիտասարդները կարող են ուսումնառությունը շարունակել այլ երկրի բուհում —, վերջապես, կարող են սպասել այնքան ժամանակ, մինչ— Հայբուսակ համալսարանը կշտկի առկա թերությունները — թույլտվություն կստանա իրականացնել համապատասխան կրթություն, որը լավագույն պարագայում հնարավոր է միայն նոր ուսումնական տարվանից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---