Միխայիլ Գորբաչով. Ղարաբաղի հիմնախնդիրը շատ հին է եւ շատ բարդ

Միխայիլ Գորբաչով. Ղարաբաղի հիմնախնդիրը շատ հին է եւ շատ բարդ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հիմնահարցը շատ հին է եւ շատ բարդ: Այդ մասին հայտարարել է ԽՍՀմ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Ես չգիտեմ, թե ինչ կարելի է այնտեղ անել: Հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո որոշվեցին արտաքին եւ ներքին սահմանները, բաժանվեցին հողեր: Եւ բաժանվեցին այնպես, որ հարեւանները միշտ կախում ունենան միմյանցից, որպեսզի միշտ հնարավոր լինի հակամարտություն սերմանել, իսկ Մոսկվային հաշտարար նշանակել: Եվ հողերի այդպիսի բաժանմամբ օրինականացնել կենտրոնի ուժը: Խնդիրներ միշտ են առաջացել.պատերազմից առաջ եւ հետո: Ադրբեջանը եւ Հայաստանն ինձ մեղադրում էին նրանում, թե իբր ես պաշտպանում եմ կողմերից մեկին, բայց դա այդպես չէր: Ես միշտ ասել եմ, որ ազգային հողի վրա տեղի ունեցող նման հակամարտությունները չեն կարող լուծվել, եթե մի կողմը հաղթող լինի, մյուսը` պարտվող: Երկու կողմերը պետք է ընդհանուր հայտարարի գան: Հնարավոր է, երբ լինի միավորված Եվրոպա, այս հանգույցը կտրելն ավելի հեշտ լինի»,- ասել է Գորբաչովը «Կոմերսանտ» թերթին տված Online-հարցազրույցում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---