Ամերիկայի հայկական խորհուրդ. Տեխասը կոչ է անում կոնգրեսականներին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհրդի Տեխասի բյուրոն (ACA-Texas) նահանգի հայերի հետ միասին կոչ է անում իրենց ընտրատարածքից ընտրված կոնգրեսականներին, որոնք միաժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ են, քվեարկել թիվ 252 բանաձեւի օգտին եւ պահանջել ԱՄՆ նախագահից ճանաչել այդ պատմական փաստը:

«Որպես Տեխաս նահանգի հայ բնակիչ ես իմ պարտականությունն եմ համարում կապ հաստատել կոնգրեսականների հետ եւ կոչ անել նրանց քվեարկել բանաձեւի ընդունման օգտին: Այսօր Կոնգրեսում մեր նահանգը ներկայացնող հինգ կոնգրեսականներից միայն մեկը` կոնգրեսական ՄըքՔաուլն է կողմ բանաձեւի ընդունմանը: Մենք հուսով ենք, որ մյուս կոնգրեսականները նույնպես կպաշտպանեն բանաձեւը»,-ասել է Ամերիկայի հայկական խորհրդի նախագահ Սարգիս Օհանյանը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Ամերիկայի հայկական խորհուրդը

<Ամերիկայի հայկական խորհուրդը ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստան-ԱՄՆ եւ ԱՄՆ-ԼՂՀ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում լավ իշխանավարման եւ տնտեսական կայուն աճին նպաստող ծրագրերի զարգացմանը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---