Ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից

PanARMENIAN.Net - Առաջատար ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից: Ինչպես հաղորդում էSpero News-ը, ամերիկյան տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների ընկերությունների տնօրենները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին, որտեղ նախազգուշացնում են, որ բանաձեւի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին: Նրանք հայտարարել են, որ տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների արտահանման ծավալները Թուրքիա 2009թ. կազմել են 7 մլրդ դոլար:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---