Ուրուգվայը պատրաստ է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությանը 3 մարտի 2010 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Արգենտինայում եւ համատեղության կարգով` Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորընտիր նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Խոսե Մուխիկայի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո էին ժամանել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի, Բոլիվիայի, Պարագվայի եւ հարավամերիկյան տարածաշրջանի այլ երկրների նախագահներ, բարձրաստիճան պատվիրակություններ եվրոպական, աֆրիկյան եւ ասիական երկրներից: Խոսե Մուխիկայի երդմնակալության հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստանի դեսպանը մասնակցել է Ուրուգվայի Տուրիզմի եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյի եւ փոխնախարար՝ մեր հայրենակից Լիլիան Քեշիշյանի կողմից պաշտոնի ստանձման արարողությանը: Նախարար Լեսկանոն իր խոսքում հատուկ ընդգծել է արարողությանը Հայաստանի դեսպանի ու ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների ներկայության փաստը: Միջոցառման ավարտից հետո դեսպան Կարմիրշալյանը կարճատեւ զրույց է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ: Ուրուգվայի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ու խորացնել երկու պետությունների միջեւ բազմակողմանի համագործակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |