TRT-ն հատուցում կվճարի Հրանտ Դինքի ընտանիքին վարկաբեկման համար 3 մարտի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (TRT) հատուցում կվճարի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին փաստագրական ֆիլմի ցուցադրման համար, որը պատմում է այն մասին, թե Դինքը, իբր, 1978 թվականին Թուրքիայի հարավում կատարված զանգվածային սպանությունների մասնակից է եղել: Sahlarin Labirenti («Շահերի լաբիրինթոս») փաստագրական ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի դեկտեմբերին: Այն պատմում է տեղական ալեւիտների ու սուննիների միջեւ բախման հետեւանքով տեղի ունեցած զանգվածային սպանությունների մասին: Այդ կապակցությամբ Հրանտ Դինքի ընտանիքը դատի տվեց TRT-ին թերթի խմբագրի վարկաբեկման համար: Դատարանի որոշմամբ Թուրքիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը 20 հազար թուրքական լիրի չափով գումար կվճարի Դինքի ընտանիքին: «Հրանտ Դինքն իր ողջ կյանքը նվիրեց եղբայրությանն ու ժողովուրդների բարեկամությանը: Անընդունելի կլիներ, եթե նա մեղավոր ճանաչվեր նման կոտորածի համար»,- ասաց Դինքի ընտանիքի փաստաբան Փեթիե Չեթինը: Նա հաղորդեց, որ «Ակոս» թերթի խմբագրության հասցեին մինչ օրս շարունակում են սպառնալիքներ ուղարկվել: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |