Այսօր ԱՄՆ Կոնգրեսի պրոֆիլային հանձնաժողովում տեղի է ունենալու 252 բանաձեւի քվեարկությունը

PanARMENIAN.Net - Այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 10.00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի քվեարկությունը: Լսումներին եւ քվեարկությանը մասնակցելու են ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչներ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ղեկավար Քեննեթ Խաչիկյանի եւ ANCA Արեւմտյան բաժանմունքի ղեկավար Աիդա Դեմեջյանի գլխավորությամբ: Հանձնաժողովին նաեւ մասնակցելու են Հայոց ցեղասպանությունից փրկված Սիրարփի Խոյանը, որը ծնվել է Ստամբուլում 1905-ին, Քնարիկ Էմինյանը, ծնված 1913-ին Սմիրնայում (Իզմիր) եւ 98-ամյա Շարլոտտա Քեչեջյանը Նիհդայից (Թուրքիա):

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---