Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների սահմանումը հրամայական չէ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմամբ մեկնարկեց մի նոր գործընթաց` Կոնգրեսը ժողովրդին ներկայացրեց մարտիմեկյան ճգնաժամից դուրս գալու ժամանակցույցը, ինչպես նաեւ մտադիր է դիմել դատական ատյաններին գազի սակագնի բարձրացման հարցով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:

Ըստ Մուսինյանի, առաջիկայում ընդդիմադիր դաշինքը ակտիվ քաղաքական քննարկումներ կձեռնարկի ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագրի շուրջ: «Ըստ մեր տվյալների, Հայաստանի ղեկավարությունը քննարկում է մեր ներկայացած տնտեսական ծրագիրը: Մենք ուրախ կլինենք, եթե երկրի իշխանությունները իրագործեն այն, սակայն ես կասկածում եմ, որ նրանք ձեռնամուխ կլինեն դրան, քանի որ ղեկավարությունը չի կարող ինքն իր դեմ պայքարել»,-ասել է ՀԱԿ-ի մամլո քարտուղարը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար կոնկրետ ժամկետ նշել արտահերթ ընտրությունների հարցում, Մուսինյանը նշել է, որ ՀԱԿ-ը Եվրախորհրդին է ներկայացրել ժամկետների մասին առաջարկը եւ որոշ շեղումները սկզբունքային նշանակություն չեն ունենա:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերութունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման վերաբերյալ Մուսինյանն ասել է, որ հազիվ թե ԱՄՆ-ն զոհաբերի իր կենսական շահերը տարածաշրջանում` ճանաչելով Ցեղասպանությունը: «Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սպառեց իրեն այն պահին, երբ Հայաստանի նախագահը համաձայնվեց Թուրքիայի հետ պատմական հարցերի ենթահանձնաժողով ստեղծել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---