Լիոնում ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է տեղի ունեցել 4 մարտի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 3-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի բնակիչ տասնյակ հայեր ցույց էին կազմակերպել «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: Ցույցի նպատակը վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ բողոքն արտահայտելն էր: Հ.Յ. Դաշնակցության Ֆրանսիայի Ռոն-Ալպ նահանգի կոմիտեի ներկայացուցիչ ու Վիլլերբան քաղաքի քաղաքապետի խորհրդական Մովսես Նիսանյանը եւ այլ ելույթ ունեցողները դատապարտել են ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունն ու Եվրամիությունից պահանջել քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու, մասնավորապես` ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ: Ցույցի ավարտին ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետ` փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը: Ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույց` ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |