Դոնալդ Փայն. ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը 4 մարտի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակին Ադոլֆ Հիտլերը, օգտվելով այն բանից, որ մարդկությունը մոռացել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին, հարձակվեց Եվրոպայի վրա»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Դոնալդ Փայնը: Կոնգրեսականի խոսքով, հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ամերիկայի արդեն 42 նահանգներ եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններ ճանաչել են այն, եւ անգամ Եվրախորհրդարանի փաստաթղթերում է խոսվում Հայոց ցեղասպանության մասին: «Ելնելով վերը ասվածից` կարծում եմ, որ ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |