Ջերրի Քոննոլլի. ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմամբ «սպառնալիքի տակ կդնի իր շահերը»

PanARMENIAN.Net - Կասկած չկա նրանում, թե ինչ է կատարվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, բայց ավելի քան 90 տարի է անցել, եւ Թուրքիան այսօր ԱՄՆ-ի կարեւոր ու հուսալի գործընկերն է: Այդ մասին, ելույթ ունենալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ, հայտնեց Վիրժինիայից կոնգրեսական Ջերրի Քոննոլլին:

«Թուրքիայում ամերիկյան ռազմակայան կա, Թուրքիան օգնում է մեզ Աֆղանստանում իրականացվող օպերացիաներում: Մենք սպառնալիքի տակ կդնենք մեր շահերը, եթե ընդունենք այս բանաձեւը, եւ դա անպատասխանատու քայլ կլինի մեր կողմից»,- ասաց կոնգրեսականը` ավելացնելով, որ 252 բանաձեւի դեմ է քվեարկելու:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---