Բիլլ Դելահանթ. ԱՄՆ-ն չպետք է սպառնալիքի տակ դնի այն, ինչին հասել են Հայաստանն ու Թուրքիան 4 մարտի 2010 - 22:32 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ իսկ պատճառով ես հանդես եմ գալիս բանաձեւի ընդունման դեմ»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Բիլլ Դելահանթը (Մասսաչուսեթս): Նրա խոսքով, Հայաստանն ու Թուրքիան ներկա պահին պատմական պահի են հասել իրենց հարաբերություններում, եւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է կայունության հանգեցնել ողջ տարածաշրջանում: «Արձանագրությունների վավերացման դեպքում կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- ասաց Դելահանթը` ավելացնելով, որ դրանից Հայաստանը միայն կշահի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն կստանա: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն չպետք է իր որոշմամբ սպառնալիքի տակ դնի այդ գործընթացը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |