ԱՀԴՀ-ն բավարարված է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունմամբ 5 մարտի 2010 - 01:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) բավարարված է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՀԴՀ մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: «Մենք հպարտ ենք, որ կոմիտեն հանդես եկավ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ: Մենք կշարունակենք կոնգրեսականների եւ ԱՄՆ հայ համայնքի հետ մեր աշխատանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի լիարժեք ընդունման համար»,- ասաց Չուլջյանը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |