ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԴԵՐԸ Եվ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան, Երեւանում ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, այցելեց Սուրբ Էջմիածին, որպեսզի հրաժեշտ տա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Պատրիարքը դիվանագետի հետ քննարկել է Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում եւ պաշտոնական Փարիզի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման նշանակությունը: Զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Գարեգին Երկրորդի Փարիզ կատարվելիք առաջիկա այցի նախապատրաստման ընթացքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---