Լավրովն ու Քլինթոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին![]() 19 մարտի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն ուղղված համալիր ջանքերը: Հատուկ ուշադրության են արժանացել ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքների ինտենսիֆիկացումը, ռուս-ամերիկյան համագործակցության գործնական նախագծերում դրանց կիրառումը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնեւում ՌՀԶ-ի կրճատման մասին նոր պայմանագրի վերաբերյալ երկկողմանի բանակցությունների գործընթացում նկատելի հաջողությունները եւ քննարկել են այդ պայամանագիրը ստորագրման փուլին հասցնող վերջնական նախագծին վերաբերող հարցեր: Ծավալվել է քննարկում միջազգային այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, երկու կողմերն էլ հաստատել են իրենց շահագրգռությունը Աֆղանստանում կայունություն հաստատելու եւ աֆղանական թմրավտանգը կանխելու ուղղությամբ ռուս-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու գործում: Կարծիքներ են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |