Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրքը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրքը կայցելի Հայաստան: Նա այդ մասին ասել է «Կադանս» մշակութային կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:



«Առաջիկա այցի շրջանակներում 3 հիմնական քննարկվելիք ուղղություններում գերակայողը, անշուշտ, կլինի մշակութային համագործակցությունը», - ասել է Սլովենիայի նախագահը:



Երկու երկրների մշակույթի նախարարությունների աջակցությամբ Սլովենիայում անցկացվում է «Հայաստան` ե՛ւ հեռու, ե՛ւ մոտիկ...» փառատոնը, որի կազմակերպիչներն են «Ցանկար- դոմ» (Սլովենիա) - «Կադանս» (Հայաստան) մշակութային միությունները: Փառատոնի բացումը կայացել է փետրվարի 17-ին, իսկ փակումը տեղի կունենա ամռանը` հունիսի 13-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---