Քլինթոնն ընդգծել է ԱՄՆ-ում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության կարեւորությունը29 մարտի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում շեշտը դրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձեւի վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, Ահմետ Դավուդօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղված ուղերձում հաշվի կառնի «Թուրքիայի զգայունությունը Հայոց ցեղասպանության մասին հարցի առնչությամբ»:«Երրորդ երկրներում պատմությունը դատապարտող որոշումների ընդունումը բացասաբար է անդրադառնում Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացի եւ ողջ Կովկասում տիրող իրադրության վրա»,- մեջբերում է Օզուգերգինը Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը: Նա նշել է նաեւ, որ պետքարտուղար Քլինթոնն ընդգծել է Վաշինգտոնում ապրիլի 12-13-ին կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին Թուրքիայի մասնակցության կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ իրադրությունը Մերձավոր Արեւելքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ տարածաշրջանային խնդիրները, հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |