ԱԶԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դեռ ողջ է»

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դեռ ողջ է», սակայն մենք պետք է ամրապնդենք վստահությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային երկխոսության միջոցով»,-հայտարարել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկօղլուն:

Ըստ նրա, որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը կարող է թուլացնել հարաբերությունները բարելավելու կամքը: Կինիկօղլուն հայտարարել է նաեւ, որ մտադիր է հանդիպել Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ի վերջո, նրանք մեր երկրի զավակներն են եւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-գտնում է թուրք քաղաքական գործիչը, գրում է Star թերթը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---