Թուրք պատմաբանը հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը

Թուրք պատմաբանը հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք պատմաբան Սելիմ Դերինգիլը հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ երիտթուրքերը պլանավորել են հայ բնակչության ոչնչացումը: «Երիտթուրքերի քաղաքականությունը Թուրքիայի հայերի նկատմամբ տարբերվում էր սուլթան Աբդուլ Համիդ 2-դի քաղաքականությունից նրանով, որ երիտթուրքe8i կառավարությունը ցանկանում էր ամբողջությամբ բնաջնջել հայ բանկչությանը, իսկ սուլթան Համիդը միայն ցանկանում էր ազատվել որոշակի հայկական տարրից, տնտեսական գերիշխանությունից եւ ստեղծել իսլամական բուրժուազիա»,- ասել է թուրք պատմաբանը:

Նա հայտարարել է, որ Թուքիայի ողջ տարածքում բնակվում էին հայեր, եւ նրանց կոտորածները տեղի են ունեցել բոլոր թուրքական քաղաքներում: «Այսօր պաշտոնապես հայտարարվում է, որ ամենուր, որտեղ մահացել են հայեր, նրանք ապստամբության մասնակիցներ են եղել, բայց հայերի մեծամասնությունը ապստամբներ չեն եղել»,- ասել է Դերինգիլը: Նրա խոսքերով, 1841-1897թթ. Աբդուլ Համիդի հրամանով կոտորվել է 300 հազար հայ, իսկ Հայոց ցեղասպանության ժամանակ` 800 հազար: Նա, վկայակոչելով Թուրքիայի անհաջող քաղաքականությունը, հայտարարեց, որ հանրապետության հիմնադրման տարիների Թուրքիայում բնակվում էր 300 հազար հայ, իսկ այսօր` 70 հազար: Նա քննադատել է թուրք պատմաբաններին, որոնք փորձում են տրամաբանորեն բացատրել Անկարայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում: «Նրանք միայն աշխատում են, որպեսզի ապացուցեն, որ հայերի պնդումներն անհիմն են»,- ասել է պատմաբանը, հաղորդում է Asbarez.com-ը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---