Մոսկվայի հայերը ծաղիկներ դրեցին մոսկովյան մետրոյի ահաբեկչության վայրում 1 ապրիլի 2010 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգեցին մոսկովյան մետրոյի ահաբեկչության զոհերի հիշատակը: Ապրիլի 1-ին Ռուսաստանի հայերի Միության (ՌՀՄ), հայկական երիտասարդական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին մետրոյի ահաբեկչության վայրում` «Լուբյանկա» կայարանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, այդ ակցիայով հայերը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը եւ դատապարտեցին ահաբեկչության ցանկացած դրսեւորում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Ահաբեկիչները պետք է հասկանան, որ նրանց մեթոդները` ուղղված հասարակության մեջ վախի սերմանմանը, չեն աշխատում»,- ասաց Լեւոն Մուկանյանը: Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարանններում տեղի են ունեցել պայթյուններ: ՌԴ մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում 39 մարդ մահացել է, ավելի քան 90-ը` վիրավորվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |