ԹԵՀՐԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «րունգ» թերթը` վակայակոչելով «Թեհրան Թայմս» թերթին, Թեհրանում սկսվել է առաջին եռակողմ կոնֆերանսը` Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի մասնակցությամբ: Նախատեսվում է քննարկել շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության եւ բնության աղետների հետեւանքների վերացման հետ կապված հարցեր: Կոնֆերանսին մասնակցում են երեք երկրների փոխնախարարներ, եւ ենթադրվում է, որ մի շարք հարցերի վերաբերյալ կստորագրվեն համաձայանգրեր: Հայաստանի եւ Հունաստանի իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն մի քանի հետազոտական եւ գիտական կենտրոններ` ներառյալ շարժաբանական հետազոտությունների կենտրոն, Կարմիր կիսալուսնի ընկերություն եւ Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---