Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է DTP-ի նախկին ղեկավարի վրա հարձակում գործած անձանց13 ապրիլի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Սամսուն քաղաքում ապրիլի 12-ին հարձակում է իրականացվել “Ժողովրդավարական հասարակություն” (DTP) կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թյուրքի վրա: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, հարձակումից անմիջապես հետո քաղաքական գործչին հոսպիտալացրել են: DTP-ի պատգամավոր Սիրրի Սակիկը, որն ուղեկցում էր Ահմեդ Թյուրքին, ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ: Նա հայտնել է, որ Թյուրքի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Պատգամավորը չի բացառել, որ այդ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Թուրքիայի ազգայնական ուժերը: Ոստիկանությունն արդեն հայտարարել է Ահմեդ Թյուրքի վրա հարձակման գործով երկու հոգու ձերբակալության մասին: Քրդամետ “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցությունն արգելված էր Թուրքիայում երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն: Թուրքական ՍԴ որոշմամբ կուսակցությունը կապ է ունեցել օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատանքային կուսակցության հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |