Աշոտ Գրիգորյան. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենաիրատեսական ուղին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

Աշոտ Գրիգորյան. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենաիրատեսական ուղին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը կազմակերպության նախագահության անունից խորին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` անցյալ տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձում “Մեծ Եղեռն” բառեզրը օգտագործելու համար: ԵՀՄ Ֆորումի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. “Դա ընդունելով որպես առաջընթաց` միաժամանակ խնդրում ենք այս տարվա Ձեր ելույթում օգտագործել”ՙՑեղասպանություն” միջազգային բառեզրը և հնարավորություն տալ ԱՄՆ-ի Կոնգրեսին հաստատել թիվ 252 բանաձևը` ընդունված Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից”:

“Մեծարգո պարոն Նախագահ, ես դիմում եմ Ձեզ խնդրանքով հարգելու աշխարհասփյուռ հայության տառապանքները` կապված Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից անտեսելու, արդարությունը կեղծելու, ճշմարտության դեմ մեղանչելու խնդրի հետ և վավերացնելու Հայոց ցեղասպանության փաստը: Ցեղասպանության փաստի վավերացումը կստիպի Թուրքիային հարգել միջազգային կարծիքը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր կարևոր հարևանի` Հայաստանի հետ: Հավատացեք, որ սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման հարցում”,-ասվում է ԵՀՄ Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիմում-նամակում:

Նամակին կցվել է Եվրոպայի մի շարք հայտնի անձանց կողմից ԱՄՆ նախագահին 2009թ-ի ապրիլին ուղղված դիմում-նամակը: Այդ նամակը ստորագրածների թվում են` Մարիոս Գարոյանը – Կիպրոսի Ազգային Ժողովի նախագահ (Կիպրոսի հանրապետություն), Շառլ Ազնավուրը - երգիչ, հասարակական գործիչ (Ֆրանսիա), Հիլդա Չոբոյանը - Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ (Ֆրանսիա), Սերգեյ Խաչատրյանը - ջութակահար (Գերմանիա), Արթուր Աբրահամը - բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (Գերմանիա), Լևոն Արոնյանը -շախմատի գրոսմայստեր (Գերմանիա):

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---