ԱՄՆ Սենատը չի՞ քննարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման հարցը, որն ընդունվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից և դրվել էր նաև ԱՄՆ Սենատի քննարկմանը: Սենատի կողմից փաստաթղթի քննարկում չի սպասվում, հաղորդում է TRT-Russian-ը:

Կայացել է նաև Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռակողմ հանդիպումը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---