Մոսկվայում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո![]() 13 ապրիլի 2010 - 15:18 AMT PanARMENIAN.Net - “Ռուս-հայկական համագործակցություն” հասարակական կազմակերպությունը Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի հետ համատեղ ապրիլի 20-ին ժամը 19:00-ին Գրականագետների կենտրոնական տան Մեծ դահլիճում կազմակերպում է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառման հանդիսավոր մասում ելույթ են ունենալու քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ: Հանդիպման շրջանակներում ելույթ կունենա Ռուսաստանի Ա.Ա. Յուրլովի անվան Պետական ակադեմիական երգչախմբային կապելլան: Միջոցառմամբ ապրիլի 20-ին ռուս հասարակությունը հարգանքի տուրք կմատուցի 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |