Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը “չի բխում Հայաստանի շահերից”, պնդում է Էրդողանը![]() 13 ապրիլի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոն կատարած’ այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում Ալի Վուրալի անվան գլոբալ իսլամական հետազոտությունների կենտրոնի բացմանը: Իր ելույթում նա անդրադարձել է 1915թ. իրադարձություններին: “Մենք դեմ ենք պատմական իրադարձությունների քաղաքականացմանը”,-ասել է Թուրքիայի վարչապետը` հավելելով, որ “տարբեր երկրների խորհրդարանների կողմից պատմական իրադարձությունների գնահատումը ոչ ոքի օգուտ չի տա”: “Մենք կողմ ենք պատմական իրադարձությունների քաղաքականացմանը, ոչ ոք նման իրավունք չունի”,-ասել է Էրդողանը: Ըստ նրա, “Անկարան դեմ է խորհրդարանների անարդար և միակողմանի որոշումներին, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը”: “Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբաններն ու գիտնականները, դրա համար գոյություն ունեն արխիվներ, վավերագրեր: Խորհրդարանը պատմությունն ուսումնասիրելու և դատապարտելու վայր չէ”,-ասել է Էրդողանը` հավելելով, որ “տարբեր երկրների խորհրդարանների ընդունած որոշումները չեն բխում Հայաստանի շահերից”: “Նրանք, ովքեր կողմ են բանաձևի ընդունմանը, պետք է հասկանան, թե ինչ վնաս են հասցնում երկխոսության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին”,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT-Russian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |