ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՄԱՐԴ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ ԿԱՐԴՈՒՄ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

PanARMENIAN.Net - Ավելի քան 700 մարդ յուրաքանչյուր օր կարդում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին մանրամասն տեղեկություններ պարունակող ինտտերնետային էջը: Ելույթ ունենալով Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ընդլայնված նիստում` ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հայտնել է, որ այս տարվա գարնանը ստեղծված ինտերնետային էջը պարունակում է վավերական լուսանկարներ, ցեղասպանության արհավիրքները վերապրած մարդկանց հիշողություններ, նյութեր թանգարան-ինստիտուտի գործունեության մասին: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ նախագիծը ֆինանսավորել է Բոստոնում հայկական գրադարանի տնօրեն, բարեգործ Հայկ Տեր-Մանվելյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---