ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Ալ- Աբրաշին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, բոլոր մեր գործընկերներին և Սիրիայի ողջ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ Սիրիայի և Հայաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան և կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների բարօրության",- հաղորդում է ՀՀ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---