ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՈՒ Բանգոյին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ ՈՒ Բանգոյին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Խորը կսկիծով տեղեկացանք Չինաստանի Ցինխայ գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Վստահ եմ, որ Չինաստանի ժողովուրդը ուժ և հաստատակամություն կգտնի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները և արագորեն վերացնելու դրա հետևանքները", հաղորդում է ՀՀ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---