Իսլանդական հրաբխի մոխրի ամպը ԵՄ նախարարների հանդիպման հետաձգման պատճառ է դարձել

Իսլանդական հրաբխի մոխրի ամպը ԵՄ նախարարների հանդիպման հետաձգման պատճառ է դարձել

PanARMENIAN.Net - Իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի մոխրի ամպը ԵՄ նախարարների հանդիպման հետաձգման պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, չեղյալ է հայտարարվել Եվրամիության երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 19-ին Լյուքսեմբուրգում, ինչպես նաև ԵՄ ու Խորվաթիայի համատեղ խորհրդաժողովը, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում:

Իսլանդիայի հարավում Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը սկսվեց ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը: Աղետի գոտուց էվակուացվել է մոտ 800 մարդ: Ապրիլի 15-ին հրաբխային մոխրի արտանետումների պատճառներով Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներ ստիպված էին փակել օդանավակայանները: Թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---