Բեյրութում շուրջ 60 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին![]() 24 ապրիլի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում շուրջ 60 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Բեյրութի “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: “Հանրահավաքում, որը սկսվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրի մոտ, մասնակցեցին բոլոր երեք ավանդական հայկական կուսակցությունները, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ: Երթին միացել են նաև կաթոլիյկ և բողոքական հայերի ղեկավարները: Հանրահավաքում բանախոսները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և համաշխարհային հանրության կողմից Թուրքիայի դատապարտման անհրաժեշտության մասին”,-ասել է նա: Քանդահարյանը հավելել է նաև, որ Բեյրությում տեղի են ունեցել նաև մշակութային միջոցառումներ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմեր են ցուցադրվել գերմանական արխիվներից:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |