ԱՄՆ հայերը խորապես հիասթափված են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Օբամայի անընդունակության մեջ![]() 24 ապրիլի 2010 - 23:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չկարողացավ հարկ եղած ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով խուսափողական տերմինը մարդկության դեմ այդ հանցագործությունը բնորոշելու համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: "Այսօր մենք միանում ենք Ամերիկայի և ողջ աշխարհի հայերին` արտահայտելով մեր խորը ցավն ու հիասթափությունը` կապված Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և զոհերի հիշատակը հարգելու` նախագահի անընդունակության հետ: Նախագահ Օբաման դժվար ընտրության հետ է բախվել` կատարել խոստումը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ էլ մնալ Ցեղասպանության մասին ճշմարտության հերքման մեղսակիցը",- հայտնել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: Նա ափսոսանք է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ցեղասպանությունների շարքի դադարեցմանն ուղղված բոլոր ջանքերին, Օբաման սխալ ընտրություն կատարեց: Դեռևս սենատոր լինելու տարիներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը: Սակայն թե 2009 թվականին, և թե այս տարի ԱՄՆ հայ համայնքին հղված ուղերձում Բարաք Օբաման գերադասեց օգտագործել "Մեծ Եղեռն" տերմինը, այլ ոչ թե` "Հայոց ցեղասպանություն": ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |