ACA-ն ու ԱՄՆ հայ համայնքը հիասթափված են Բարաք Օբամայի ուղերձից![]() 25 ապրիլի 2010 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհուրդն (ACA) ու հայ համայնքը հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից, ասվում է Ամերիկայի հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձի մասին ACA հայտարարության մեջ: "Օբաման առաջ անցավ նախորդ նախագահներից` մշտապես հայտարարելով, որ "չի փոխել իր կարծիքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ": Սակայն ԱՄՆ նախագահը հերթական անգամ հրաժարվեց 95 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրագործված իրադարձությունները "Ցեղասպանություն" որակելու մասին իր խոստումից: Լինելով սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ Օբաման խուսափում է իր պարտավորություններից և չի օգտագործում "ցեղասպանություն" բառը: Նա պատմական իրողությունը բնութագրում է, որպես "20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններ" և "1915 թվի ահավոր իրադարձություններ",- ասվում է հայտարարության մեջ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ACA-ն գտնում է, որ ԱՄՆ նախագահն ու իր խորհրդականները պետք է հասկանան, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |