Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բրյուսելում![]() 25 ապրիլի 2010 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 95-տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որը նախաձեռնել էին Բելգիայում ՀՀ դեսպանություն և Բելգիայում գործող հայկական կազմակերպությունները: Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենայի եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթը շարժվեց դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Բենելյուքսի երկրներում հայրապետական պատվիրակ Զատիկ վարդապետ Ավետիքյանի օրհնությամբ խաչքարի մոտ խունկ վառվեց, հնչեցվեց տերունական աղոթքը: Այնուհետև ելույթներ ունեցան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը և Բելգիահայերի կոմիտեի նախագահ Մ. Մամուրյանը: Դեսպան Ադոնցը, անդրադառնալով օրվա խորհուրդին, հույս հայտնեց, որ Ցեղասպանության սակավաթիվ վերապրածներ դեռ կարող են ականատես լինել դրա համատարած ճանաչմանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Ընդգծվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները չեն կարող դիտարկվել այս համատեքստում, և որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք որևէ նկատառումով չեն կարող անտեսել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև Բելգիայի խորհրդարանին Ցեղասպանության ճանաչման և դատարպարտման համար: Արարողությանը մասնակցում էին Բելգիայի խորհրդարանի, տեղական իշխանության մարմինների, հրեական, թութսիական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |