Թուրքիայի ԱԳ փոխնախարարը մեկնում է Իսրայել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ առաջին փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մայիսի 2-ին մեկնում է Իսրայել:

Իսրայելում նա կհանդիպի այդ երկրի փոխարտգործնախարար Յոսի Գալի հետ: Այցի շրջանակներում տեղի կունենան 14-րդ ավանդական քաղաքական խորհրդակցությունները Թուրքիայի ու Իսրայելի միջև, հաղորդում է TRT Russian-ը:

Ճգնաժամից հետո, որն առաջացել էր Թուրքիայի դեսպան Օգուզ Չելիքոլուի հանդեպ Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի անհարգալից վերաբերմունքի պատճառով, դեսպան Չելիքոլը հետ կանչվեց, իսկ նրա փոխարեն դեսպան նշանակվեց Քերիմ Ուրասը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---