Քեթրին Էշթոնի հայտարությունը ԵՄ և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրերի բանակցային հանձնարարականների ընդունման վերաբերյալ

Քեթրին Էշթոնի հայտարությունը  ԵՄ և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև  Ասոցացման համաձայնագրերի բանակցային հանձնարարականների ընդունման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի բարձրագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ողջունում եմ մայիսի 10- ին կայացած ընդհանուր հարցերով խորհրդի` ԵՄ ևՀայաստանի, Ադրբեջանիև Վրաստանի միջև ապագա Ասոցացման համաձայնագրերի վերաբերյալ բանակցային հանձնարարականների ընդունումը:

Բանակցային հանձնարարականներիընդունումը ԵՄ և ՀարավայինԿովկասի երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման մեր հանձնառության ակնհայտ վկայությունն է` ընդհանուր արժեքների և սկզբունքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված:

Արևելյան գործընկերությունը, որը մեկնարկեց 2009 թվականիմայիսի 7-ին Պրահայի գագաթաժողովում, հարավկովկասյան երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու հավակնոտ ծրագիր է: Այդ համատեքստում, Ասոցացման համաձայնագիրը այն կարևոր գործիքն է, որը մեր հարաբերությունները առկա հանձնառություններից տանում է դեպի որակական նոր մակարդակ` ուղղված ԵՄ հետ քաղաքական ասոցացմանն ու աստիճանական տնտեսական ինտեգրմանը:

Բանակցային գործընթացի հիմքումընդգրկմանև տարբերակմանսկզբունքներն են, ինչպեսնաև համատեղ սեփականության սկզբունքը:Արևելյան գործընկերության հաջող իրականացումը գործընկեր երկրների երկկողմ և բազմակողմ ակտիվ մասնակցությամբ, կնպաստի հարաբերությունների ամրապնդմանը` ընդհանուր արժեքների հիմքով, և կաջակցի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների խթանմանը, կմիավորի կառավարումը և կխթանի խաղաղությունը, բարգավաճումն ու վստահության բարձրացումը տարածաշրջանում:

Ակնկալում եմ, որ կմեկնարկի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև վերոնշյալ հավակնոտ և համապարփակ համաձայնագրերի վերաբերյալ բանակցային գործընթացը», հաղորդում է Եվրոպական միության պատվիրակության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---