Սլովենիայի նախագահը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանի ստրասբուրգյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: Զրուցակիցները քննարկեցին Եվրոպայի խորհրդի բարեփոխումների հեռանկարները, տարածաշրջանային հարցեր: Նրանք խոսեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները:

Նախարարները քննարկեցին այս տարվա հոկտեմբերին Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նախարար Զբոգարի բնորոշմամբ` Սլովենիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն կստեղծի խորացնելու երկու երկրների հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով` հաշվի առնելով, որ նախագահին ուղեկցելու է գործարարներ մեծ խումբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Զբոգարը մտքեր փոխանակեցին նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---