Ստեփանակերտը թույլ չի տա օտարերկրյա խաղարարար ուժերի ներկայությունը Ղարաբաղում

Ստեփանակերտը թույլ չի տա օտարերկրյա խաղարարար ուժերի ներկայությունը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակը մարտունակ է և ի զորու է կատարել իր առջև դրված խնդիրները: Այս մասին Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Այսօր լրանում է ԼՂՀ և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնության ստորագրման 16 տարին: Մինչև այսօր զինված ուժերի հատման գծում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացի կարճատև փոխհրաձգություններից և դիվերսիոն խմբերի գործողությունների անհաջող փորձերից», - ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարը հիմնականում տոնական օրերին և զորակոչի ժամանակաշրջանում:

Գնահատելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ այն գործում է իր իրավասությունների շրջանակում և հանդես է գալիս որպես խորհրդատվական մարմին: PanARMENIAN.Net ի թղթակիցը Արցախից հաղորդել է, որ Մ. Հակոբյանը նշել է, որ ՄԽ-ն հիանալի գիտի, թե որ կողմն է խախտում հրադադարի կարգը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում խաղարարար զորքերի տեղաբաշխմանը, Մովսես Հակոբյանն ասել է, որ Ստեփանակերտը բացասաբար է վերաբերվում նման հայտարարություններին: «ԼՂՀ պաշտպանության բանակը ի զորու է վերահսկելու իրավիճակը և ապահովելու երկրի անվտանգությունը», - ասել է նախարարը` ավելացնելով, որ ԼՂՀ-ն թույլ չի տա տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---