ԼՂՀ զինված ուժերը զինվում են նոր ռազմական տեխնիկայով

ԼՂՀ զինված ուժերը զինվում են նոր ռազմական տեխնիկայով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի վախենում պատերազմից և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին վերաբերում է այնպես, ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Մենք պատերազմից չենք վախենում, քանի որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Պատերազմ սկսվելու դեպքում մենք կրկին կհաղթենք ու վերջնականապես կլուծենք այս հարցը», - ասել է նախարարը, հաղորդում է մեր թղթակիցը Արցախից:

Նախարարը նշել է, որ ԼՂՀ ԶՈՒ և Ադրբեջանի շփման գծում մարտական հերթապահությունը բարձր մակարդակով է իրականացվում: ԼՂՀ ԶՈՒ ինժեներատեխնիկական լուծումները բարձրացնում են մարտունակությունը շփման առաջին գծում, և հակառակորդի հարձակման դեպքում ղարաբաղյան բանակը կարող է արժանի հարված հասցնել:

Մովսես Հակոբյանը հայտնել է, որ այս տարի ԼՂՀ ԶՈՒ ձեռք է բերել ռազմական նոր տեխնիկա,այդ թվում`հակաօդային պաշտպանության համակարգ: Ինչ վերաբերում է բանակի բարոյահոգեբանական վիճակին, նախարարը հայտարարել է, որ բանակում երեք անգամ կրճատվել է դասալքությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---